 
                        Որպես անհետ կորած որոնվում է 86-ամյա Խաչատուր Խաչատրյանը
 
                                    Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ 1939 թվականին ծնված Խաչատուր Խաչատրյանը։ Նա հոկտեմբերի 28-ին դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել։
Նրա գտնվելու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        