Cola-ն հսկայական վնաս է հասցնում ատամներին
Մեծ քանակով Cola-ի օգտագործումը կարող է հանգեցնել ատամների հետ խնդիրների: Ինչպես գրում է «General Dentistry» ամսագիրը, 30-ամյա կնոջ մոտ, ով 3-5 տարվա ընթացքում յուրաքանչյուր օր 2 լիտր Cola է օգտագործել, դիտվել են ստոմատոլոգիական նույն խնդիրները, ինչ 29-ամյա թմրամոլի մոտ:
Խնդիրն այն է, որ Cola-ն, ինչպես և թմրանյութերը, թթվայնության բարձր աստիճան ունեն: Իսկ եթե սրան ավելանում է նաև հիգիենայի պակասը, ապա ստոմատոլոգիական խնդիրներն անխուսափելի են: