Ասիացին 700.000 դոլար է վճարել՝ Apple-ի հազվագյուտ համակարգիչը ձեռք բերելու համար
Գերմանիայիում Apple ընկերության առաջին համակարգիչներից մեկը` Apple I մոդելը, Breker աճուրդի տանը վաճառվել է մոտ 700.000 դոլարով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Breker աճուրդի տան տվյալների համաձայն, համակարգիչը գնել է ասիացի մի մարդ, ով ցանկացել է անանուն մնալ:
Աճուրդի տան ներկայացուցիչը հայտնել է, որ վաճառված համակարգիչը հավաքվել է 1976 թվականին Apple ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի կողմից:
Նշենք, որ աշխարհում այդ մոդելից ընդամենը գործող վեց մեքենա է մնացել: