Թող Ալիևն Ալյաթ նավահանգստին էլ միջանցքի կարգավիճակ տա. չէ՞ որ նա էլ է Միջին միջանցքում. Ռուզաննա Մալխասյան
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման հանձնաժողովի նախագահ, «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանն է։

Հաղորդման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Չինաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանում աշխարհաքաղաքական և տնտեսական նախագծերը։
Մասնավորապես, քննարկվել է Դոնալդ Թրամփի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև TRIPP տրանսպորտային երթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաև Հնդկաստանի և Պակիստանի դիրքորոշումները Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Ադրբեջանի և Հայաստանի անդամակցության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի դիմումը, իսկ Պակիստանն իր հերթին՝ Հայաստանի դիմումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել Միջին միջանցքին, Հյուսիս-Հարավ երթուղուն և ժամանակակից Մետաքսի ճանապարհին, ինչպես նաև դրանց դերին տարածաշրջանային տնտեսության և քաղաքականության մեջ։
Քննարկվել են Չինաստանի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ, դրանց ռիսկերն ու հնարավորությունները չինական ազդեցության աճի համատեքստում։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-չինական համագործակցության թեմային ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում, երբ դրվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության կարևոր հիմքերը։
Հայկ Դերզյան

