Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին
Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից:
Մեր թիմի կազմում կլինեն` 60 կգ` Կառլեն Դավթյանը, 65 կգ` Ժորա Գրիգորյանը, 71 կգ`Հովհաննես Հովհաննիսյանն ու 94 կգ` Հովհաննես Ղահրամանյանը: Հավաքականի մարզիչ` Երվանդ Կիրակոսյան, պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:
Ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարը կանցկացվի Իրանի Բաբոլսար քաղաքում` նոյեմբերի 1-6-ը:

