Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի պատգամավորները չեն կարող վերածվել «Հայկական սփյուռքի խամաճիկների»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը՝ մեկնաբանելով ֆրանսիացի սենատորներ Ֆրանսուա Ռոշբլուանի, Անրի դե Ռենկուրայի և Բեռնար Սոժեի այցը ԼՂՀ, որոնց այսօր ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը.

«Պատգամավորները վերածվում են խամաճիկների, ստվեր են նետում կառույցի վրա, որը ներկայացնում են նրանք: Նմանատիպ չարտոնյալ այցերը վնասում են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչներն արդեն իսկ հանդիպումներ են անցկացրել այդ երկրի խորհրդարանում ու ԱԳՆ-ում:

Նրանք ներկայացրել են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցում և բողոք են հայտնել ֆրանսիացի պատգամավորների կողմից Ադրբեջանի օկուպացված տարածքներ չարտոնյալ այց կատարելու համար: Տվյալ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը վճռորոշ և անփոփոխ է»:

Տեսանյութեր

Լրահոս