Բաժիններ՝

Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել ժամանցի կենտրոնի վրա

2025 թվականի հոկտեմբերի լույս 26-ի գիշերը Անկարայի Ենիմահալլե շրջանում գտնվող Բեշթեպե թաղամասում երկու անհայտ անձ՝ առանց համարանիշների մոտոցիկլով, կրակոցներ են արձակել ժամանցի կենտրոնի ուղղությամբ, հաղորդում է TRT Haber-ը։

Մամուլի տվյալներով, հրաձգությունը պատահական է եղել, և միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Հարձակման պահին հաստատությունը փակ է եղել, ինչը կանխել է հնարավոր զոհերը։

Դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ փամփուշտների պարկուճներ, իսկ հաստատությունը կրել է նյութական վնաս։

Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են դեպքի վայր ականատեսների հաղորդումից հետո, սկսել են քննություն։ Նրանք հարցաքննել են վկաներին և ուսումնասիրել փողոցային խցիկների տեսագրությունները՝ հարձակվողների ինքնությունը պարզելու նպատակով։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում նրանց հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս