Բաժիններ՝

Ահաբեկչությունն աստիճանաբար ավելի բարդ սպառնալիք է դառնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ահաբեկչությունն աստիճանաբար ավելի բարդ կառուցվածք ունեցող սպառնալիք է դառնում, ուստի անհրաժեշտ է համատեղ պայքարել դրա դեմ։ Այս մասին Դուշանբեում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված ԱՊՀ համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ահաբեկչությունը գնալով ավելի բարդ սպառնալիք է դառնում, և այս առումով մեր ջանքերը համատեղ, կոլեկտիվ ձևաչափով պլանավորելու և համակարգելու կարողությունը դառնում է որոշիչ գործոն հասարակության և պետության անվտանգության և պաշտպանության ապահովման գործում», – ասել է Տասմագամբետովը։

Նա ընդգծել է, որ ծայրահեղական և ահաբեկչական գաղափարախոսությունների տարածմանը հակազդելը, քաղաքացիների հավաքագրման ուղիները փակումը, ինչպես նաև ահաբեկիչների ռեսուրսային բազայի չեզոքացումը ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի ընդհանուր նպատակներն են։

Տասմագամբետովն արդյունավետ է որակել ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի համագործակցությունը և նշել համատեղ միջոցառումների անցկացումը, ինչպիսիք են «Համագործակցություն հակաահաբեկչություն 2025» զորավարժությունների ուժային փուլը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի «Անքակտելի եղբայրություն 2025» զորավարժությունը։

Նշենք, որ այսօր Դուշանբեում տեղի է ունենում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված ԱՊՀ երրորդ համաժողովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս