
Ամենայն Հայոց Հայրապետը հրավեր ստացել է

«168 Ժամը» դիմել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ճշտելու` Վեհափառ Հայրապետը Վատիկանից հրավեր ստացե՞լ է մասնակցելու Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման արաողությանը։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը պատասխանել է.
«Այո, սրբադասման արարողությանը ներկա գտնվելու հրավեր Ամենայն Հայոց Հայրապետը ստացել է, սակայն տակավին սեպտեմբերի 16-ին Վատիկանում գտնվելու օրերին Նորին Սրբությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ արարողությանը Հայոց Հայրապետին կներկայացնի Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը»։