Փաշինյանը Պակիստանի վարչապետի հետ սուրճ էր խմում, իսկ Պակիստանի խորհրդարանում 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակից են խոսել

Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովի շրջանակում մինչև Նիկոլ Փաշինյանը Շարմ էլ Շեյխում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ հիացած զրուցում և սուրճ էր խմում, նույն ժամանակահատվածում Պակիստանի խորհրդարանում 2020 թվականի 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակին նվիրված և ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կազմված գրքի  («История Отечественной войны: фактор личности») շնորհանդես է կազմակերպվում, որին մասնակցել են Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախարարներ՝ որպես Ադրբեջան-Պակիստան բարձր մակարդակի հարաբերությունների վկայություն:

«Հայրենական պատերազմի պատմությունը. անհատի գործոնը» վերտառությամբ գրքում ներկայացվել են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի քաղաքական, ռազմական ասպեկտները:

Պակիստանում Ադրբեջանի դեսպանը նշել է, որ գիրքը հնարավորություն է տալու պակիստանցի ընթերցողին խորությամբ հասկանալ պատերազմի պատճառները, նշանակությունը, ընթացքն ու ելքը, և, որ այն անգամ կարող է «Ադրբեջանի նորագույն պատմության ու տարածքային ամբողջականության վերականգնման համար պայքարի» թեմայով գիտական հետազոտության նյութ լինել: Այսինքն, ոչ մի հարթությունում Ադրբեջանը չի դադարում պայքարը Հայաստանի և Արցախի դեմ, իսկ ՀՀ իշխանություններն Արցախի էջը փակված են համարում նաև քարոզչական դաշտում:

Կարդացեք նաև

Այս համատեքստում հավելենք, որ Պակիստանում 44-օրյա պատերազմում ադրբեջանական հաղթանակին նվիրված գրքի շնորհանդեսի փաստը, ըստ էության, օրինաչափ է, եթե հաշվի առնենք Պակիստանի դերակատարումն ու մասնակցությունը պատերազմին և աջակցությունը Բաքվին:

Տեսանյութեր

Լրահոս