ՌԴ-ը պատրաստ է շարունակել ԼՂ հակամարտող կողմերին մերձեցնելու գործընթացը. Ադրբեջանում ՌԴ դեսպան
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/Vladimir-Doroxin-171210.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ`Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ռուսաստանը պատրաստ է շարունակել կազմակերպել հանդիպումներ` հակամարտող կողմերին մերձեցնելու համար: Ավելի վաղ Ռուսաստանը հանդես է եկել նման նախաձեռնությամբ և միջնորդ է եղել հակամարտող կողմերի մտավորականության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի շարք հանդիպումների կազմակերման մեջ:
Դրանց մի մասն անցկացվել է Մոսկվայում, իսկ մյուս մասը` դրանից դուրս: Նշանակվել է հատուկ մարդ` Ռուսաստանի նախագահի` միջազգային ու հումանիտար կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, որին հանձնարարվել է այդ հարցը»: