Բաժիններ՝

Բանկերը գնել են 80.6, վաճառել՝ 94.6 միլիոն դոլար

Մայիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 80,864,945 ԱՄՆ դոլար 415.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 94,689,029 ԱՄՆ դոլար 416.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,690,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 415.45 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 6,033,983 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 415.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,090,876 EUR 533.96 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 10,657,770 EUR 537.75 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 607,037,697 ՌԴ ռուբլի 13.19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 116,255,399 ՌԴ ռուբլի 13.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս