Մակրոնը Սեբաստիան Լեկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում, ով հրաժարական էր տվել ընդամենը 4 օր առաջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սեբաստիան Լեկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում, որը հրաժարական էր տվել ընդամենը չորս օր առաջ և այդ ժամանակվանից հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում ղեկավարել կառավարությունը։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

Ելիսեյան պալատը հայտարարել է Լեկորնյուի վերանշանակման մասին Մակրոնի կողմից նոր վարչապետ նշանակելու համար իրեն տրված 48 ժամվա ժամկետի ավարտից կարճ ժամանակ անց։

Ելիսեյան պալատի հայտարարությունից հետո Լեկորնյուն X-ում գրել է, որ ընդունում է «իրեն վստահված առաքելությունը՝ պարտքի զգացումից ելնելով»։

Լեկորնյուի անսպասելի վերանշանակմանը ուրբաթ կեսօրին նախորդել էր նախագահի և խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպումը, բացառությամբ ծայրահեղ աջերի և ծայրահեղ ձախերի։

Հանդիպման նպատակն էր պայմանավորվել նոր կառավարության ծրագրերի շուրջ, որը կկարողանա մինչեւ տարեվերջ ընդունել բյուջեն՝ հենվելով պատգամավորների մեծամասնության աջակցության վրա:

Տեսանյութեր

Լրահոս