Ֆինանսների նախարարն ընդունել է Բուզանդի փողոցի բնակիչներին
Մայիսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հանդիպել է Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քաղաքացիներին տեղեկացվել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը բնակիչներին հուզող խնդիրներին լուծումներ տալու նպատակով: Խնդրի կոնկրետ լուծումները բնակիչներին կառաջարկվեն արդեն ս.թ. հուլիսի սկզբին կայանալիք հանդիպման ընթացքում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը ս.թ. ապրիլի 4-ին հանձնարարական է տվել միջգերատեսչական հանձնաժողովին <<Գապբնակշինի>> առողջացման ծրագրի մեկնարկից հետո երեքամսյա ժամկետում, այն է՝ մինչև ս.թ հունիսի 30-ը, ներկայացնել համապատասխան առաջարկություններ: