
Եթե «ամբոխները խելագարված» մի օր ոտքի կանգնեն՝ լավ կլինի. պետք է պայքարել. Հարցում
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ «Երրորդ Հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ չորրորդ Հանրապետությոնը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա»։
Նիկոլ Փաշինյանն այսպիսով առաջ է տանում իր հնարած այն միտքը, որ պետք է հաստատվի ՀՀ Չորրորդ Հանրապետությունը, ինչն, ի դեպ, ամրագրված է նաև ՔՊ ռազմավարության մեջ։
Այսօր 168.am-ը քաղաքացիների շրջանում փոքր հարցում է կատարել՝ պարզելու համար, թե նրանք ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության վերաբերյալ և առհասարակ՝ հավատո՞ւմ են Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուն, որի քարոզը նույնպես ամենօրյա ռեժիմով իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։
Մեր զրուցակիցներից մեկի խոսքով՝ նման տեսակետը Նիկոլ Փաշինյանի սուբյեկտիվ կարծիքն է, անձամբ այդպես չի մտածում։
«Միայն ուժի միջոցով է հնարավոր խաղաղություն, եթե մենք զիջում ենք, գլուխներս կախում ենք, խաղաղություն չենք կարող ունենալ։ Մեզ միշտ ասելու են՝ արեք, մենք էլ ինչ-որ բան զոհելու համար անելու ենք։ Խաղաղություն չի լինելու, եթե Ադրբեջանի դպրոցներում երեխաներին պրոպագանդում են, որ հայերը «դավաճան են, մարդասպան են, հայվան են», ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղությունը։
Ես երբեք թուրքի հետ բարեկամ չեմ լինի, երբեք։ Հետևաբար, մի օր ամեն ինչին վերջ կգա, մենք կկործանվենք, ինչպես եզդիները, քրդերը, որ պետություն չունեն։ Այդպես չլինելու համար պետք է պայքարել, մեկ հոգով չէ, շատերը պետք է պայքարեն։ Ինչպես Չարենցն է ասում՝ «Եթե ամբոխները խելագարված» մի օր ոտքի կանգնեն, շատ լավ կլինի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկն էլ համաձայնեց խոսել, բայց տեսախցիկից դուրս՝ ասելով, որ Ադրբեջանի հետ խաղաղություն գոյություն չունի։
«Թուրքի՞ հետ խաղաղություն, դա ո՞րն է։ Մեր զենքի քանակը կրճատում է, իսկ Ադրբեջանն իր զենքի քանակն ավելացնում է, սա խաղաղությո՞ւն է։ Ես ընդհանրապես թուրքերին չեմ հավատում։
Ճիշտ են ասել այս խոսքերը, որ երբ հայը հային հարգի՝ թշնամին մեր առաջ ծնկի կգա։ Իսկ մենք հիմա թշնամու առաջ ծնկի ենք գալիս»,- նշեց նա։
Տարեց քաղաքացիներից մեկն էլ կրկնեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասելով, թե «Խաղաղությունը եկել է», զուգահեռ հիշելով, որ Կոմունիստների ժամանակ ադրբեջանցիների հետ հայերը միասին ապրել են։
«Ադրբեջանցիները մեզ նման մարդիկ են, ինչ անում են, ղեկավարներն են անում։ Կոմունիստների ժամանակ ադրբեջանցիներն այստեղ ծառայել են, ծնողները եկել ու իմ տանը քնել են։ Նրանց արյան մեջ կա, նրանց արյունը կեղտոտ է, նրանք մարդասպան են»,- շեշտեց նա։
Երևանում բնակվող սյունեցի մի տղամարդ էլ ասաց, որ անձամբ ադրբեջանցիների հետ կողք կողքի չի կարող ապրել։
«Ինչ ծնվել եմ, իրենց մեզ թշնամի եմ տեսել, ինչպե՞ս կարող եմ ապրել»,- շեշտեց քաղաքացին։
Մի քանի տարի առաջ Սիրիայից պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ մեր հայրենակիցներից մեկը հիշեցրեց՝ այդ ե՞րբ թուրքերի հետ խաղաղ ապրեց հայը, որ հիմա էլ պետք է ադրբեջանցիների հետ ապրի։
«Թուրքն ամեն տեղ վատն է անում, Սիրիան էլ այսօր լավ վիճակում չէ։ Վատությունը թուրքի արյան մեջ է»,- նշեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում