«Թուրքիան առաջին քայլն է անում թյուրքական պետությունների հետ միասնական այբուբենի ստեղծման ուղղությամբ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ) 12-րդ գագաթնաժողովում հայտարարել է, որ Անկարան նախաձեռնում է առաջին քայլը թուրքական պետությունների միջև միասնական այբուբենի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիան առաջին քայլն է անում միասնական այբուբենի հարցում: Մենք արդեն տպագրում ենք Չինգիզ Այթմաթովի մասին գիրք և «Օղուզնամե»-ները միասնական այբուբենով։ Այսօր դրանցից մեկական օրինակ եմ նվիրում բոլոր առաջնորդներին»,–ասել է Էրդողանը:

«Օղուզնամե»-ն պատմական-առասպելական պատմությունների ամբողջություն է, որոնք ներկայացնում են Օղուզ Խանի՝ թուրքական ժողովուրդների առասպելական նախահոր և հերոսի կյանքը, նրա հաղթանակներն ու ազգերի ստեղծման պատմությունը։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին՝ ԹՊԿ-ի նախագահության ընթացքում ունեցած ներդրման համար, ինչպես նաև բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հյուրընկալությունը Գաբալայում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031