
ՀՀ ԱԳՆ-ում կստեղծվի եվրոպական ինտեգրման վարչություն

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Եվրոպայի վարչությունից առանձնացման եղանակով կստեղծվի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ եվրոպական ինտեգրման վարչություն. տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից:
ԱԳՆ-ի կառուցվածքում կատարվելիք մեկ այլ փոփոխություն վերաբերում է քաղաքական ծրագրավորման վարչությունը դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչությանը միացնելուն: