Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար նշանակված Բրունո լը Մերը հրաժարական է տվել

Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Բրունո լը Մերը, որը նշանակվել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում, հրաժարական է տվել, երբ նրա նշանակումը քննադատվել է ընդդիմության կողմից։

«Ես ընդունում եմ, որ իմ որոշումը որոշ մարդկանց մոտ անհասկանալի, կեղծ և անհամաչափ արձագանք է առաջացնում», – ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին գրել է նախարարը X-ում՝ հավելելով, որ պաշտոնն ընդունել է պարտականության զգացումից ելնելով և Ֆրանսիային ծառայելու համար։

Ավելի վաղ իր հրաժարականի մասին էր հայտնել նաև Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն։ Նա հրաժարական էր տվել պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 շաբաթ անց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031