Անօդաչու թռչող սարքերն օգնել են բարձրացնել ԱՄՆ-ի անվտանգությունը. Բարաք Օբամա
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/images-49.jpg)
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել անօդաչու թռչող սարքերից (ԱԹՍ) օգտվելու պաշտպանության օգտին՝ դա որակելով որպես «արդար պատերազմ» զինյալների դեմ ինքնապաշտպանական պայքարում:
Օբամայի խոսքերով՝ ԱԹՍ-երն օգնել են բարձրացնել Ամերիկայի անվտանգությունը: Օբաման ընդգծել է, որ անհրաժեշտ է գրեթե լիովին վստահ լինել նրանում, որ ԱԹՍ-երի հարվածի ժամանակ չեն զոհվում խաղաղ բնակիչներ: