Բաժիններ՝

Որքան կլինի միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովի ազատազրկման ժամկետը

Երկու սպանության և մեկ մահափորձի մեղադրանք է առաջադրվել միլիարդատեր Իբրահիմ Սուլեյմանովին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբան, Մոսկվայում և Մոսկվայի մարզում իրավակարգի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խամինսկին։

Ուրբաթ օրը Մոսկվայի Բասմանի դատարանը երկամսյա նախնական կալանք է նշանակել Իբրահիմովի նկատմամբ։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու սպանության և մեկ մահափորձի համար։

«Այս պահին խոսքը ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Երկու կամ ավելի անձի սպանություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից» և ՌԴ ՔՕ 30-րդ և 105-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Մահափորձ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից» մասին է։ Այդ հոդվածների պատժամիջոցները բացառապես խիստ են։ Երկու անձի սպանության կազմակերպման համար օրենսդիրը նախատեսում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում», – պատմել է Խամինսկին։

Փաստաբանը ընդգծել է, որ մահափորձը նույնպես ծանր հանցագործություն է համարվում, որը պատժվում է երկարատև ազատազրկմամբ։

Ինչպես նշել է Խամինսկին, մեղավորությունը հաստատելիս և մեղադրանքի ապացույցները ներկայացնելիս դատարանը հաշվի կառնի բոլոր ծանրացնող հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր խմբի յուրաքանչյուր անդամի դրդապատճառներն ու դերը։

«Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությունների ծանրությունը, միակ մեղմացնող հանգամանքը կարող է լինել քննության հետ ակտիվ համագործակցությունը, ինչը նման դեպքերում քիչ հավանական է: Հետևաբար, մեղադրյալին սպառնում է իրական և չափազանց խիստ պատիժ», – եզրափակել է փաստաբանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս