Բաժիններ՝

Ռեփեր Փի Դիդդին դատապարտվել է 4 տարի 2 ամիս ազատազրկման

Նյու Յորքի դատարանը ռեփեր Շոն Քոմբսին (Diddy) դատապարտել է 50 ամսվա ազատազրկման՝ մարմնավաճառությամբ զբաղվելու համար կանանց տեղափոխելու մեղադրանքով, հաղորդում է New York Post-ը, փոխանցում է bbc.com-ը։

Մեղադրողները պահանջել էին Քոմբսին դատապարտել ավելի քան 11 տարվա ազատազրկման, մինչդեռ պաշտպանական կողմը պահանջել էր 14 ամիս։

Դատավորը նաև նշանակել է 500,000 դոլար տուգանք, որը այս դեպքում հնարավոր առավելագույն չափն է։

Հաշվի առնելով Քոմբսի կալանքի տակ անցկացրած մեկ տարին 2024 թվականի սեպտեմբերին նրա ձերբակալությունից ի վեր և լավ վարքի համար պատժի մեղմացման հնարավորությունը, դատավճիռը նշանակում է, որ Քոմբսը կալանքի տակ կմնա մինչև 2028 թվականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս