Եժովչինան խժռում էր Խորհրդային Միության հոգևոր դասին՝ նրանց մեղադրելով ստոր գործարքների մեջ. Նիկոլական իրականությունը սրա կրկնությունն է. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ընդունված է համարել, որ հակաեկեղեցական քաղաքականությամբ միշտ աչքի են ընկել բռապետերն ու տոտալիտար համակարգերը։ Ժամանակակից ժողովրդավարության դարում, երբ ամենուր քարոզվում է խոսքի ու հավատի ազատություն, աբսուրդ է խոսել եկեղեցու դեմ գրոհների մասին։ Սակայն հայաստանյան իրականությունը, այսօրվա նեոբոլշևիկյան իրավիճակը փաստում է, որ Հայաստանում հաստատված է բացարձակ բռնապետություն, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերաշնորհ Հորը կարող են դատապարտել ազատազրկման։

Ժամանակին՝ 20-րդ դարի 30-ականներին, եժովչինան խժռում էր խորհրդային Միության հոգևոր դասին՝ նրանց մեղադրելով ամենամռայլ ու ստոր գործարքների մեջ։ Նիկոլական իրականությունը բերված փաստի մոդեռնիզացված կրկնությունն է։ Ավելին, հիմա թվում է՝ Եժովն ու Ստալինը դինջ ծխում են ու հասկանում, որ իրենք սրանց կողքին լրիվ նորմալ քաղաքականություն էին իրականացնում․ ուղղակի ժամանակներն էին այլ, մարդկանց մտածելակերպն էլ տարբեր։

Քչերը գիտեն, որ օրինակ նույն Ստալինն ու Բերյան բոլշևիկյան իսթեբլիշմենթում միշտ համարվել են «գիմնազիստներ» և նրանց այլ աչքով էին նայում՝ ի տարբերություն Լենինի, Տրոցկու, Զինովևի, Բուխարինի և մյուսների, քանի որ ներքուստ առանձին համակրանք ունեին հոգևորի նկատմամբ։ Ավելին՝ Ստալինը համարվում էր «ցարսկի» սաստավի ներկայացուցիչ։ 1942-ին՝ պատերազմի ամենակրիտիկական օրերին, Ստալինի հրամանով Մոսկվայի գլխավոր տաճարում «Իվան Ահեղ» ֆիլմի նկարահանման մի տեսարանի համար մատուցվել է պատարագ»:

Տեսանյութեր

Լրահոս