
ՀԱՄԱՍ-ը հետաձգել է Թրամփի խաղաղության ծրագրի վերաբերյալ որոշումը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի շտապում որոշում կայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հակամարտության կարգավորման ծրագրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը:
«ՀԱՄԱՍ-ը շարունակում է քննարկել Թրամփի ծրագիրը և միջնորդներին տեղեկացրել է, որ քննարկումները շարունակվում են և որոշ ժամանակ կպահանջեն»,- լրագրողներին ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի առաջնորդի նախաձեռնության վերաբերյալ քննարկումները կտևեն մի քանի օր։
Սեպտեմբերի 30-ին Թրամփը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ն «երեք կամ չորս օր» է տալիս հրադադարի համաձայնության համար: Եթե շարժման ներկայացուցիչները մերժեն առաջարկը, «Իսրայելը կանի այն, ինչ ուզում է»,- եզրափակել էր ամերիկացի առաջնորդը: