
Քիմ Քարդաշյանի դեմ մահափորձը կանխվել է

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի դեմ ցանկացել են մահափորձ իրականացնել։ Նա այս մասին հայտնել է իր նոր ռեալիթի շոուի՝ «The Kardashians»-ի թրեյլերում, որը հրապարակել է EOnline-ը:
Պարզվել է, որ գործարար կնոջ մտերիմներից մեկը պատվիրել էր նրա սպանությունը։ Նա չի նշել ենթադրյալ հանցագործի անունը։ Քարդաշյանի խոսքով՝ նա մահափորձի մասին պարզել է մեկ այլ գործի համար վարձած մասնավոր դետեկտիվների միջոցով։
Հետաքննության ընթացքում դետեկտիվները պատահաբար հայտնաբերել են սպառնալիքի մասին տեղեկություններ և հայտնել են Քարդաշյանին։ Այնուհետև Քիմը կապ է հաստատել ոստիկանության հետ, որոնք կարողացել են կանխել մահափորձը։