Բաժիններ՝

Ֆրանսիայում 76 000 ոստիկան ու ժանդարմ կապահովի անվտանգությունը բողոքի ակցիաների ժամանակ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը 76 000 իրավապահի է ներգրավել հոկտեմբերի 2-ին նախատեսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդել է BFMTV-ն՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Բրյունո Ռետայոյին։

Հոկտեմբերի 2-ին ամբողջ երկրում շուրջ 250 բողոքի ակցիա է սպասվում կառավարության խիստ տնտեսական միջոցառումների դեմ։ Բողոքի ակցիաների նախաձեռնողներն են արհմիութենական կազմակերպությունները։

Տրանսպորտի աշխատանքում լուրջ փոփոխություններ չեն նախատեսվում։

Փարիզի մետրոն կաշխատի առանց փոփոխությունների։ Սպասվում են ոչ մեծ խափանումներ քաղաքամերձ գնացքների աշխատանքում։ Հնարավոր են ավիաչվերթերի աննշան ուշացումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս