Ես չգիտեմ՝ Ադրբեջանը կգնա՞ Իրանի դեմ այդ ավանտյուրային, թե՞ չէ. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն էր: Վերջինս անդրադարձ կատարեց Փաշինյանի այն պնդմանը, թե Ադրբեջանը մեր դեմ չի զինվում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բանակի և անվտանգության մասին, ասել էր.

«Անվտանգության ապահովման հարցում էական պատկերացումներ են փոխվել. նախորդող ժամանակաշրջանում մտածում էինք, թե արտաքին սպառնալիքները նվազեցնելու գործիքները ռազմաքաղաքական դաշինքներն են և բանակը,  բայց պատմությունը եկավ ապացուցելու, որ սա չաշխատեց… Անվտանգության ապահովման հարցում մենք մոռացել էինք ամենակարևոր գործիքը՝ լեգիտիմությունը։ Լեգիտիմությունը դարձրել ենք անվտանգության գործիք՝ Պրահայում։ Այդ կետից այդ գործիքը սկսեց աշխատել…»:

Կարդացեք նաև

Մեկ այլ առիթով էլ նա ասել էր՝ հո Ադրբեջանը մեր դե՞մ չի զինվում…

«Բա ո՞ւմ դեմ է զինվում Ադրբեջանը: Տեսնենք՝ ովքեր են Ադրբեջանի հարևանները կամ հավանական հակառակորդները: Կասպից ծովից հարևանը Ռուսաստանն է. Ռուսաստանի դեմ չեն կարող:

Չեմ կարծում, որ Վրաստանի դեմ են զինվում: Իրանի դեմ՝ գուցե, բայց դա Ադրբեջանի պատերազմը չի լինի, Ադրբեջանը կներքաշեն այդ պատերազմի մեջ: Հետևաբար՝ ես չգիտեմ՝ կգնա՞ Ադրբեջանն այդ ավանտյուրային, թե՞ չի գնա, որովհետև եթե միայն Իրանի ցամաքային զորքերը մտնեն Ադրբեջան, Ադրբեջանից բան չի մնա»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս