TRIPP-ի մասին Ռուսաստանն իր դիրքորոշումը կձևակերպի, երբ մանրամասն պատկերացում ունենա դրա իրականացման մասին. Կոպիրկին

«Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի շուրջ Ռուսաստանն իր դիրքորոշումը կձևակերպվի, երբ Մոսկվան մանրամասն պատկերացում ունենա, թե ինչպես է իրականացվելու այդ տրանսպորտային նախագիծը։ Այս մասին «Սյունյաց Երկիր» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության անսասան առաջնահերթություններից մեկը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումն է, ու այդ մոտեցմանը համահունչ՝ Մոսկվան, բնականաբար, աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքի։ 

«Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի երթուղուն» (խմբ․՝ «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»), Ռուսաստանի դիրքորոշումը կձևակերպվի, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թե ինչպես է իրականացվելու այդ տրանսպորտային նախագիծը։ Մեր տեղեկությամբ, այդ աշխատանքը նոր է մեկնարկում։ Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ռեժիմները, ինչպես նաև երթևեկության անվտանգությանն առնչվող մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։

Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ջանքերը կպահանջեն հաշվի առնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հանգամանքները, ինչպես նաև հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը՝ հիմնվելով երկկողմ փաստաթղթերի վրա։ Ես միաժամանակ կցանկանայի ավելացնել, որ ռուսական կողմը բաց է այս հարցերի շուրջ խորհրդակցությունների համար ինչպես իր հայ գործընկերների, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Թեհրանի հետ»,-ընդգծել է ՌԴ դեսպանը։ 

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և անձամբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինն է հիմք դրել հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացին: 

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերը ոչ միայն դադարեցրին արյունահեղությունը տեղում, այլև սահմանեցին Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղությունները, դրանց թվում՝ խաղաղության պայմանագրի մշակումը, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանագծումը և սահմանազատումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ կապերի զարգացումը»,- ասել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930