Նյութեր են նախապատրաստվում՝ Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ մայրուղում գործադրված բռնությունների հրապարակման վերաբերյալ
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/Father-of-killed-soldier-tries-to-bring-his-sons-body-to-Yerevan-from-Verin-Getashen-village-in-Gegharkunik-marz4-Copy.jpg)
2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հրապարակումներում մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով ՀՀ զինվորական դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ գլխավոր դատախազություն