Բաժիններ՝

3 օրում գրանցվել է 33 ավտովթար․ 55 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Անցած 3 օրում բացահայտվել է 252 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 35 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 21 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 19-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,
  • 18 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 12 դեպք՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու,
  • 6-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման,
  • 4 դեպք՝ շորթման,
  • 3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման,
  • 2-ական դեպք՝ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների շրջանառության։

Բացահայտվել են նաև ավազակության, խուլիգանության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, սուտ մատնության, թմրամիջոցի մաքսանենգության, ինքնիրավչության, հետամտելու և այլ դեպքեր։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 33 ավտովթար․ 55 մարդ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930