Բաժիններ՝

Ucom-ի աջակցությամբ կանցկացվի «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

Ucom-ի աջակցությամբ սեպտեմբերի 26-30-ը Հայաստանի կինոգործիչների միությունում (Վարդանանց 18) կկայանա «Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնը՝ «Համակեցություն մարդկանց և բնության միջև» խորագրով։

Այս տարի փառատոնը նպատակ ունի ընդգծել մարդու և բնության խաղաղ համակեցության անհրաժեշտությունը՝ ներկայացնելով համաշխարհային ու տեղական բնապահպանական կարևոր խնդիրները ֆիլմերի և մշակութային միջոցառումների միջոցով։

«Արևորդին» ամենակայացած կանաչ կինոփառատոնն է, որն իր 19-ամյա պատմության ընթացքում  ներկայացրել է ավելի քան 760 ֆիլմ շուրջ 150 երկրից՝ բնապահպանության շուրջ շարունակաբար ստեղծելով երկխոսության և համագործակցության հարթակ։

Փառատոնի առաքելություններից մեկն է հանրության իրազեկվածության բարձրացումը՝ բնապահպանական և կենսաբազմազանության խնդիրների վերաբերյալ։ Այս տարվա շեշտադրումը հատկապես կարևոր է, քանի որ այն համընկնում է 2026 թվականին Հայաստանում նախատեսված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական շրջանի հետ՝ ավելի ընդգծելով փառատոնի ուղերձների նշանակությունը։

Կարդացեք նաև

«Ucom-ը՝ որպես կանաչ ընկերություն, կարևորում է բնության պահպանությունը, ուստի սիրով է աջակցում նման նախաձեռնություններին։ Մեր նպատակն է, որ Ucom-ի բնապահպանական ուղերձները հասնեն որքան հնարավոր է շատ մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին, քանի որ հենց նրանք են ապագայում ձևավորելու Հայաստանի բնապահպանական ապագան»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս օրերին մենք ջանում ենք ներկայացնել տարբեր երկրների առաջատար ֆիլմեր՝ բացահայտելու «Մարդու և բնության համակեցություն» թեման իր բազմաշերտությամբ։ Միջոցառումներից յուրաքանչյուրը յուրովի կփորձեն ներկայացնել, թե որքան բարդ ու կարևոր է պահպանել այդ համակեցությունը՝ հաղթահարելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները», – ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի համակարգողը։

Ucom-ի աջակցությամբ փառատոնի շրջանակներում ցուցադրվող տասնյակ ֆիլմերը թարգմանվել են և կներկայացվեն հայերեն ենթագրերով։ Դրանց թվում են․

  • Արքայադուստր Մոնոնոկե (Princess Mononoke)՝ Հայաո Միյազակի, Ճապոնիա, 1997- (Հայաստանում առաջին անգամ մեծ էկրանին, 4K ֆորմատ)
  • Սև ցուլ (Black Ox), Ճապոնիա, 2024. Ֆիլմը ներկայացնում է մարդ-բնություն համակեցությունը, երաժշտության հեղինակ Ռյուիչի Սակամոտո
  • Յանունի (Yanuni), Ավստրիա, Կանադա, Գերմանիա, ԱՄՆ, 2025` Լեոնարդո Դի Կապրիոյի պրոդյուսերական ֆիլմը, նկարագրում է բնիկ համայնքների բնապահպանական պայքարը
  • Սնկերը․ կյանքի ոստայնը (Fungi: The Web of Life), Ավստրալիա, 2025 – կենսաբան Մերլին Շելդրեյքի ուղեկցությամբ և հայտնի երգչուհի Բյորկի ներկայացմամբ՝ ֆիլմը բացահայտում է, թե ինչպես են այս բացառիկ օրգանիզմները պահպանում կյանքը։

Փառատոնն ամեն տարի միավորում է շուրջ 4000 այցելուի, որոնց մեծ մասը երիտասարդներ են։ Ֆիլմերի ցուցադրություններին զուգահեռ այս տարի ևս կկազմակերպվեն մի շարք թեմատիկ հանդիպումներ՝ նպատակ ունենալով խթանել գիտելիքների և փորձի փոխանակումը բնապահպանական ոլորտում։ Փառատոնի հատուկ և ամենավառ հատվածը կլինի վտանգված կենդանիներին նվիրված դիմակահանդես-շքերթը, որը կանցկացվի քաղաքի կենտրոնական հատվածում՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության կարևորությունը և հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցում են նաև Երևանի քաղաքապետարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատունը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

«Յուքոմ» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս