Բաժիններ՝

Սոչիի լողափերից մարդկանց տարհանել են

Սոչիի լողափերից մարդկանց տարհանել են Սև ծովում առանց անձնակազմի նավակների միջոցով Կրասնոդարի երկրամասի վրա հարձակումների պատճառով: Այս մասին հայտարարել է Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը Տելեգրամի իր ալիքում։

«Հանգստավայրում իրավիճակը ներկայումս նորմալ է: Իրական սպառնալիքի դեպքում բոլոր շրջաններում կգործարկվեն տագնապի համակարգեր: Մենք խնդրում ենք բնակիչներին և այցելուներին պահպանել հանգստություն»,- գրել է Պրոշունինը։

Ամբողջ Կրասնոդարի երկրամասում այժմ հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս