
Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն Ուկրաինայում հնարավոր են հրադադարի դեպքում

Ուկրաինան կարող է նախագահական ընտրություններ անցկացնել, եթե հրադադար կնքվի։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Fox News-ին տված հարցազրույցում։
«Մեզ անհրաժեշտ է անվտանգություն ընտրությունների համար։ Նույնիսկ, եթե մեր սահմանադրության տեսակետից դա դժվար է, այնուամենայնիվ, եթե հրադադար լինի, մենք կարող ենք ընտրություններ անցկացնել։ Իհարկե, գործընկերների աջակցությամբ։ Մեզ անվտանգություն է անրաժեշտ», – ասել է նա:
Ուկրաինայում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2023 թվականի հոկտեմբերի վերջին, իսկ նախագահի ընտրությունները՝ 2024 թվականի մարտին:
Սակայն, պատերազմի պատճառով հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ չեն անցկացվում ոչ խորհրդարանական, ոչ էլ նախագահական ընտրություններ։