Բաժիններ՝

ՇՀԿ-ն 19 երկրից հայտեր է ստացել կառույցին անդամակցելու կամ կարգավիճակը փոխելու վերաբերյալ

Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) քննարկում է 19 երկրներից անդամակցության կամ կարգավիճակի փոխման հայտերը։ Այդ մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Նուռլան Երմեկբաևը։

«Ներկայում կան կարգավիճակը փոխելու կամ այս կամ  այն ​​կերպ կազմակերպությանն անդամակցելու հայտեր 19 երկրներից, լինի դա անդամ պետություն, գործընկեր, թե դիտորդ։ Սա վկայում է կազմակերպության բարձր գրավչության, աշխարհում շատերի համար դրա նպատակների ու խնդիրների ներդաշնակության մասին», – ասել է գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ ՇՀԿ-ին անդամակցելու հայտեր վերջերս ներկայացրել էին նաև Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն կառույցի վերջին գագաթնաժողովի ժամանակ, շրջանառվող լուրերի համաձայն, Ադրբեջանի անդամակցության վրա վետո էր կիրառել Հնդկաստանը, իսկ Հայաստանի անդամակցության վրա՝ Պակիստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930