Ադրբեջանը ցանկանում է դադարեցնել ռուսական նավթի առևտուրը. The Maltese Herald

Ադրբեջանը ցանկանում է դադարեցնել ռուսական նավթի առևտուրը, գրում է The Maltese Herald-ը։

«Բաքվի մեր նավթարդյունաբերության աղբյուրները հայտնել են, որ Ադնան Ահմադզադեի ձերբակալությունը կապված է Ադրբեջանի իշխանությունների կողմից ռուսական նավթի հարցում Ադրբեջանի միջազգային հեղինակությունը վերականգնելու փորձերի հետ։ Նման ջանքերը կարող են նաև լինել նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների պատասխանը, որոնք ենթադրում էին, որ եվրոպացիները պետք է դադարեցնեն ռուսական նավթ գնելը։

Ադնան Ահմադզադեին կասկածում են նրանում, որ նա կանգնած է Alkagesta ընկերության հետևում: Ընկերությունը ներկայում ԵՄ և Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետաքննության տակ է Եվրոպայում ռուսական նավթի առևտրի համար»,- գրում է պարբերականը։

Տեսանյութեր

Լրահոս