
Ջերմորեն ողջունում եմ Արարատ Միրզոյանին, Կառավարությանը և ՀՀ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ. Հնդկաստանի ԱԳ նախարար

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:
«Ջերմորեն ողջունում եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Կառավարությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Գնահատում եմ մեր երկարամյա բարեկամությունն ու սերտ համագործակցությունը»,- նշել է նա։