
Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Cornerstone ինստիտուտի հիմնադիրների պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։
«Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000–7000 մարդ մահանում է», – ասել է Թրամփը։
Ըստ նրա, ԱՄՆ-ն իջեցնում է նավթի գները՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։