Բաժիններ՝

Վոլոդինը կոչ է արել միգրանտներին չբերել իրենց ընտանիքները Ռուսաստան

Աշխատանքային միգրանտները չպետք է իրենց ընտանիքներին բերեն Ռուսաստան։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպումից հետո հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Max ալիքի եթերում։

Նրա խոսքով, հանդիպման ժամանակ բարձրացվել է միգրացիայի, այդ թվում՝ երկրում անօրինական գտնվելու հարցը։ Նա հավելել է, որ խորհրդարանականները առաջարկություններ են ներկայացրել արդեն ընդունված օրենքները կյանքի կոչելու համար։

«Հանդիպման ժամանակ մենք նշել ենք այս հարցին ճիշտ մոտեցումը, որն առաջինը հնչեցրել է Տնտեսական զարգացման նախարարությունը։ Հարցը աշխատանքային միգրացիայի մասին է, մարդիկ գալիս են երկրում աշխատելու, որոշ ժամանակ աշխատում են, ապա հեռանում»,- բացատրել է Վոլոդինը։

Պետդումայի խոսնակը հետաքրքրվել է, թե «ի՞նչ կապ ունեն ընտանիքներն ու երեխաները այս ամենի հետ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս