Բաժիններ՝

YouTube-ն արգելափակել է Մադուրոյի էջը

YouTube-ն արգելափակել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաշիվը։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, էջը բացելու փորձի ժամանակ հայտնվել է հաղորդագրություն, որում նշված է եղել, որ այն արգելափակվել է «օգտագործման կանոնները խախտելու համար»։

Վենեսուելայի առաջնորդի YouTube-յան ալիքում ամեն օր հրապարակվում էր կառավարության և նախագահական միջոցառումների ձայնագրություններ և հեռարձակումներ և ուներ ավելի քան 200,000 բաժանորդ։ Կարակասը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Սեպտեմբերի 17-ին Մադուրոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատերազմով է սպառնում Վենեսուելային և փորձում է փոխել կառավարությունը։ Նա հայտարարել է, որ այս սպառնալիքը չեզոքացնելու և հաղթահարելու համար անհրաժեշտ է միավորել Վենեսուելան՝ «հաղթահարելով բոլոր տարաձայնություններն ու անհամաձայնությունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930