Բաժիններ՝

Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Գազայում

Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 17-ին հեռախոսազրույց են ունեցել Գազայում ստեղծված իրադրության շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը։

«Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդուլաթիի հետ», – հաղորդել է գործակալության աղբյուրը։

Կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրադրությունը, ինչպես նաև եկող շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Պաղեստինին նվիրված առաջիկա միջոցառումների համակարգումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930