
Գազայում իսրայելական հարվածներից 25 պաղեստինցի է զոհվել

Գազայի բժշկական աղբյուրները հաստատել են, որ սեպտեմբերի 15-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 25 պաղեստինցի, այդ թվում 20-ը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Աղբյուրները նաև նշել են, որ Գազայի հատվածի հիվանդանոցները գերծանրաբեռնված են և անկարող են հաղթահարել իրավիճակը․ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների պակասը հասել է աղետալի մակարդակի։
Գազայում Կարմիր խաչի պաշտոնյան տեղեկացրել է, որ Իսրայելի հարվածների սրման պատճառով վերջին օրերին մեծ թվով մարդիկ լքել են քաղաքը և տեղափոխվել հարավ։
Իսրայելի կողմից սաստկացող օդային հարվածների հետևանքով տասնյակ պաղեստինցիներ ոտքով փոխուստի են դիմում դեպի անկլավի հարավային հատված։
Միևնույն ժամանակ, իսրայելական ուժերն ինտենսիվացրել են իրենց ռմբակոծություններն Արևմտյան ափի տարբեր շրջաններում։
Իսրայելցի զինվորականները Գազա քաղաքի ալ-Ղաֆրի աշտարակի և մոտակա վրանների բնակիչներին հրամայել են անհապաղ տարհանվել։ Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 64871 հազարի, վիրավորվել է 164610 մարդ, նրանց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։