Բաժիններ՝

Գազայում մեկ օրվա ընթացքում 68 մարդ է զոհվել, իսկ ավելի քան 340-ը վիրավորվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 68 զոհվածների աճյուններ և 346 վիրավորներ։

Այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան բազմաթիվ զոհեր, որտեղ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։

Նշվում է, որ նույն ժամանակահատվածում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովի և թերսնման պատճառով մահվան 2 դեպք: Ըստ այդմ՝ սովից և թերսնումից մահվան դեպքերի թիվը հասել է 422-ի, նրանց թվում են 145 երեխաներ։

Ըստ հաղորդագրության՝  Իսրայելի զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 64 հազար 871-ի, իսկ վիրավորներինը՝ 164 հազար 610-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930