Բաժիններ՝

ԱՄՆ-ն կոչ է արել ԵՄ-ին ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգակիրներից և միջուկային տեխնոլոգիաներից

ԱՄՆ-ն կոչ է արել ԵՄ երկրներին ամբողջությամբ հրաժարվել ռուսական էներգակիրների գնումներից՝ հաղթահարելով Հունգարիայի և Սլովակիայի դիմադրությունը: Այդ մասին հաղորդում է POLITICO-ն՝ հղում անելով ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին։

«Մենք ցանկանում ենք ամբողջությամբ փոխարինել ռուսական գազը», – ասել է Ռայթը Բրյուսելում կայացած միջոցառման ժամանակ։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ի բոլոր երկրները ցանկանում են վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը։

Բրյուսելում Ռայթը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ է անցկացրել ամերիկյան հեղուկացված բնական գազի ներմուծման ավելացման և Ռուսաստան ֆինանսական հոսքերի դադարեցման շուրջ։ Ռայթը հայտարարել է, որ Եվրոպան կնախընտրեր մատակարարումներ ստանալ «դաշնակիցներից»։

Նա նաև կոչ է արել եվրոպական երկրներին ռուսական միջուկային էներգիայի այլընտրանքներ փնտրել։ «Մենք ցանկանում ենք տեսնել միջուկային տեխնոլոգիաներ ԱՄՆ-ից և ԵՄ-ի ներսում», – ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս