Լեհաստանի վարչապետն առարկել է Թրամփին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը առարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ասել, որ ինքը չի համարում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը պատահականություն։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

«Մենք նույնպես կցանկանայինք, որ Լեհաստանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը սխալմունք լիներ։ Բայց դա այդպես չէ։ Եվ մենք դա գիտենք»,- գրել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը կարող էր սխալմունք լինել։ Նա նաև ընդգծել է, որ դժգոհ է իրավիճակից։

Սեպտեմբերի 10-ի գիշերը անհայտ անօդաչու թռչող սարքեր են հատել Լեհաստանի սահմանը։ Տուսկի խոսքով՝ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 19 անօդաչու թռչող սարք, որոնցից զգալի մասը ժամանել է Բելառուսից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930