
«Խնդրում եմ, աղաչում եմ». Լեհաստանի իշխանությունները դիմել են քաղաքացիներին

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին կոչ է արել Լեհաստանի քաղաքացիներին չճանապարհորդել Ռուսաստան և Բելառուս: Դիվանագետն այս հայտարարությունն արել է RFM24 ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Եվս մեկ անգամ խնդրում եմ, աղաչում եմ. մի՛ գնացեք այնտեղ: Եվ եթե ինչ-որ մեկը գնում է, ապա գնում է իր սեփական ռիսկի հաշվին»,- ասել է նախարարը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Լեհաստանի իշխանությունները, փակելով Բելառուսի հետ սահմանը, խոչընդոտել են իրենց քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորությունը։