Բաժիններ՝

Քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու մասին հարց չի քննարկվել

Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ` Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում՝ դիմելով համաքաղաքացիներին, գրել է.

«Քիչ առաջ սոցիալական ցանցերով «ՇՏԱՊ» գուժող վերտառությամբ այսպես կոչված «լուրը» այն մասին, թե հունիսի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է, չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես Երևանի քաղաքապետարանում նման հարց չի քննարկվել ու չի քննարկվում:

Հորդորում եմ բոլորին զերծ մնալ սույն ապատեղեկատվությունը տարածելուց և անհարկի խուճապ ստեղծելուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս