
Թրամփը նամակ է հանձնել Լուկաշենկոյին

Ուկրաինայում ԱՄՆ հատուկ դեսպանորդի տեղակալ Ջոն Քոուլը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և նրան է հանձնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նամակը: Այս մասին հաղորդում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը:
Թրամփը շնորհավորել է Լուկաշենկոյին ծննդյան օրվա կապակցությամբ, նշել բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկայի հաջողությունը Նյու Յորքում կայացած US Open մրցաշարում:
«Մենք աղոթում ենք Ձեր առողջության և բարեկեցության, ինչպես նաև մեր ընդհանուր նպատակներին հասնելու շարունակական առաջընթացի համար»,- ասվում է նամակում: