Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի հերթական նվիրատվությունը ՊՆ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 11–ի նիստում որոշեց որպես նվիրատվություն ընդունել «Ռոյալսիս Էնջիներինգ» ՍՊԸ–ի կողմից ՀՀ պաշտ­պանության նախարարության «Բաղրամյան» զորավարժադաշտում տեղադրված դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիրը և այն ամրացնել ՊՆ–ին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերության կողմից 2020-2022 թվականների ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժադաշտում, նախարարության համաձայնությամբ, իր միջոցների հաշվի տեղադրել է դիպուկահարների համար նախատեսված հրաձգարանային ուսումնական համալիր: Համալիրը 2022 թվականից հաջողությամբ շահագործվում է համապատասխան զորամասում:

Ընկերությունն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախա­րա­րությանը նվիրել ընկերության կողմից զորավարժադաշտում տեղադրված համալիրը՝ ընդհանուր 290 մլն 96 հազար դրամ արժեքով: ՀՀ պաշտպանության նախա­րա­րությունը նպատակահարմար է գտնում նշված գույքի ընդունումը:

Տեսանյութեր

Լրահոս