
Թուրքական մեդիակայսրության ընկերություններում զանգվածային ձերբակալություններ են իրականացվել

Թուրքական մեդիակայսրության ընկերություններում զանգվածային ձերբակալություններ են իրականացվել: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Թուրք դատախազները վերահսկողության տակ են վերցրել Can Holding կոնգլոմերատը, որը միավորում է 121 ընկերություն, այդ թվում՝ Habertürk, Show TV և Bloomberg HT հեռուստաալիքները: Ձերբակալման օրդերներ են տրվել 10 անձի, այդ թվում՝ հոլդինգի սեփականատերերի համար։ Նշվում է, որ բացահայտվել են խարդախություն, հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպքեր:
Ընկերությունների ակտիվները փոխանցվել են Թուրքիայի ավանդների ապահովագրության հիմնադրամի կառավարմանը։