Բաժիններ՝

SOCAR-ը մինչև 2017 թվականը 17 միլիարդ դոլար կներդնի Թուրքիայի տնտեսության մեջ

Թուրքական Haber7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR-ը մինչև 2017 թվականը Թուրքիայի տնտեսության մեջ ներդնելու է 17 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է նավթաքիմիական հոլդինգի կառավարման տնօրեն Վագիֆ Ալիևը:
Վերջինիս խոսքերով՝ մոտ 7-8 միլիարդ դոլար է ներդնելու Թուրքիայի առաջին քիմիական արդյունաբերության պարկ Value-Site-ի կառուցման մեջ:

SOCAR-ը Թուրքիայում տիրում է Petkim Petrokimya Holding նավթաքիմիական համալիրին, բեռնարկղային տերմինալի, զբաղվում է նավթավերամշակման գործարանի կառուցմամբ, որի տարեկան հզորությունը կազմելու է 10 միլիոն տոննա, մտադիր է Թուրքիայի ներքին շուկայում սկսել գազի ու նավթամթերքի բաշխում, ինչպես նաև թուրք գործընկերների հետ կառուցել TANAP գազատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս