
iPhone 17 Pro-ն շատ ավելի թանկ կլինի, քան նախորդ տարվա մոդելը

TrendForce վերլուծական ընկերությունը կանխատեսում է iPhone 17 Pro և iPhone 17 Pro Max մոդելների գների զգալի աճ։ Նրանց զեկույցի համաձայն՝ iPhone 17 Pro-ի մեկնարկային գինը նախորդի համեմատ կաճի 200 դոլարով։ Այս մասին հաղորդում է MacRumors հրատարակությունը։
TrendForce-ի տվյալներով՝ iPhone 17-ի բազային մոդելը կպահպանի իր մեկնարկային գինը՝ $799 և 128 ԳԲ ներքին հիշողությունը։ Սակայն iPhone 17 Pro-ի և iPhone 17 Pro Max-ի դեպքում իրավիճակն այլ է լինելու։ Երկու մոդելների բազային տարբերակն այժմ հագեցած կլինեն 256 ԳԲ ներքին հիշողությամբ:
Ինչպես հաղորդում է TrendForce-ը, ամենամատչելի iPhone 17 Pro-ն կարժենա 1,199 դոլար, ինչը 200 դոլարով ավելի թանկ է, քան iPhone 16 Pro-ն, որի մեկնարկային գինը 128 ԳԲ տարբերակի համար կազմում էր 999 դոլար:
512 ԳԲ կամ 1 ՏԲ հիշողությամբ Pro մոդելներ գնել ցանկացողները ստիպված կլինեն վճարել 100 դոլարով ավելի, քան նախորդ տարի նմանատիպ կոնֆիգուրացիաների համար: iPhone 17 Pro Max-ի առավելագույն կոնֆիգուրացիան՝ 1 ՏԲ հիշողությամբ, կարժենա 1,699 դոլար՝ iPhone 16 Pro Max-ի 1,599 դոլարի համեմատ: